Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

էչ

Իսրայելական «Jerusalem Post» թերթում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան պատրաստվում է Իսրայելի դեմ կիրառել պատժամիջոցներ: Այս մասին հայտնում ermenihaber.am-ը։

Նշվում է, որ պատժամիջթոցները վերաբերելու են Իսրայել-Թուրքիա տնտեսական համագործակցությանը:

Դրանց կիրարկման դեպքում Իսրայելը դուրս կմնա այն պետությունների շարքից, որոնք ապրանքներ են ներմուծում իրականացնում Թուրքիայից:

Թուրքիան դադարելու է պետական մակարդակով աջակցել Իսրայելի հետ առևտուր իրականացնող, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցող թուրքական ընկերություններին:

Իսրայելական մեդիայում նման քայլը մեկնաբանվել է հոկտեմբերի 7-ին Պաղեստինա-Իսրայելական հակամարտության սրումից հետո Թուրքիայի որդեգրած հակասեմական (հակահրեական) քաղաքականության շրջանակներում։

--00—ԼՀ