Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ոզ.

Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը:

Ըստ այդմ՝ հակաբակտերային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը նպաստում են դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:

Արդյունքում մանրէները այնքան են փոխվում, որ հակաբակտերային դեղերն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:

Հակաբակտերային դեղերը կարևոր ռեսուրսներ են, սակայն կիրառվում են լուրջ բակտերային վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման համար:

--00—ԼՀ