Անթալիայում առատ տեղումների պատճառով դադարեցվել է ուսումնական գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

էր.j

Թուրքիայի առաջատար տուրիստական շրջաններից մեկում՝ Անթալիայում հորդառատ անձրևներ են։ Ուժգին տեղումների պատճառով դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Առատ տեղումների պատճառով բազմաթիվ տներ և մեքենաներ հեղեղվել են ջրով, խափանվել է տրանսպորտի աշխատանքը։

Հաղորդվում է նաև, որ հորդառատ անձրևի պատճառով «Antalyaspor» խմբին տեղափոխող ինքնաթիռը Անթալիայի օդանավակայանի փոխարեն վայրէջք է կատարել Գազիփաշայի օդանավակայանում։

--00—ԼՀ