Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալ է նվաճել հրաձգության աշխարհի գավաթում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

հր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, սակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիրներ: Հայ մարզիկները 17:7 հաշվով զիջել են հնդիկներին:

Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ներկայացել է հետևյալ կազմով` ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան: Հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

--00—ԼՀ