Չնայած մեր ջանքերին՝ բանակում շարունակվում են ոչ կանոնադրային հարաբերությունները․ ՊՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

գգ

ՀՀ Զինված ուժերի ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են՝ ինքնասպանություններ, դրանց հարցնելու դեպքերը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը․

«Երբ նայում ենք վիճակագրությանը, այն ցույց է տալիս, որ բանակում նաև դժբախտ պատահարների, հիվանդությունները, ՃՏՊ-ների դեպքեր են լինում»,- նշել է Պապիկյանը։ 

ՊՆ նախարարի խոսքով՝ բանակում ոչ կանոնադրության հարցերին վերաբերող հարցերից չեն փախչում, փորձում են վեր հանել խնդիրների նախնական սկզբնական աղբյուրը․ «Բանակում տեղի ունեցողը կյանքի մի մասն է, զինվորը, որ գալիս է բանակ, բերում է բարքեր, մեր խնդիրն է ծառայությունից հետո նրան առողջ վերադարձնել տուն։ Չնայած մեր ջանքերին՝ բանակում շարունակվում են ոչ կանոնադրային հարաբերությունները, 24 թվին խնդիր ունենք դեպքերը հավասարեցնել 0-ի»,- ասել է Սուրեն Պապիկյանը։ 

--00—ՍՊ