Գոռ Մինասյանը դարձել է Ասիայի փոխչեմպիոն և Փարիզ-2024-ին մասնակցելու իրավունք նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

M109plus-750x375

Գերծանր քաշային հայ ծանրորդ, Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը Տաշքենդում ավարտված Ասիայի առաջնությունում երկամարտի 443 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Մինասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 207 կգ կշռող ծանրաձողնը, իսկ հրում վարժությունում՝ 236 կգ-ն:

Չեմպիոնի կոչմանն արժանացել է Սիրիան ներկայացնող Ման Ասադը, որը վնասվածքի պատճառով 14 ամիս բաց թողնելուց հետո վերադարձել է մրցահարթակ և 444 կգ արդյունքով նվաճել չեմպիոնի կոչումը:

Նշենք՝ Գոռ Մինասյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ