BMW-ի վարորդը Շիրակի մարզում ավտոմեքենան կայանել է վտանգավոր հատվածում և հեռացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

վթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Շիրակի մարզի վարչական տարածքում BMW մակնիշի 66 LF 666 համարանիշի ավտոմեքենան կայանել է վտանգավոր հատվածում, ինչը վթարային իրավիճակ է ստեղծում վարորդների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում պարեկները փորձել են կապ հաստատել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ, սակայն ապարդյուն։ 3 օր, անգամ բքի պայմաններում պարեկները հսկողություն են իրականացրել ու տեսնելով, որ ավտոմեքենայի սեփականատերը չի մոտենում, որպեսզի մեքենան տեղափոխի, Երևանից հատուկ ավտոքարշակ է կանչվում և ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ