Լոռեցի լրագրողներ տեղափոխող տաքսին վթարվել է. մեքենայից դուրս եկած վարորդը վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Ապարանում Լոռեցի լրագրողներ տեղափոխող տաքսին վթարվել է:  Այս մասին հայտնում է  «Անկյուն-3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը:

«Ապարանում Լոռեցի լրագրողներ տեղափոխող տաքսին վթարվել է։ Տեղի է ունեցել շղթայական վթար, լրագրողները անվնաս են, մեքենայից դուրս եկած վարորդը վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել Ապարանի հիվանդանոց։ Էսպիսի քաոս էդ ճանապարհներին չեմ տեսել, իսկ ես 20 տարի, ամեն շաբաթ, ամեն շաբաթ պարտադիր գնում ու գալիս եմ, բարդակ ուղղակի»,- գրել է նա։

--00--ԱՀ