Բաքուն պետք է հասկանա՝ չենք հանդուրժի բռնություն ՀՀ ինքնիշխանության նկատմամբ. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

281294

Մի քանի ամիս առաջ այստեղ՝ այս պալատում, մենք հյուրընկալեցինք վարչապետ Փաշինյանին, լսեցինք նրա օրինական դիրքորոշումը՝ գնալ եվրոպական ուղիով: Մենք նրան խոստացանք օգնել, բայց այդ օրվանից իրականում ոչինչ չի փոխվել: Այս մասին Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

«Մենք պետք է անկեղծ լինենք: Եվրոպական խաղաղության այս հաստատությունը կարևորում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նաև այն համարում է ոչ բավարար:

Եթե ցանկանում ենք պատշաճ պաշտպան լինել, պետք վստահ լինենք խաղաղության բանակցությունների սեղանի շուրջ: Երկկողմ հարաբերությունների խնդիր կա։ Ռազմական ուժը, ինչպիսին Ադրբեջանն է, ագրեսիվ է մի պետության նկատմամբ, որը խիզախորեն փորձում է մտնել եվրոպական ժողովրդավարական ճամբար: Մենք չենք կարող թույլ տալ, որ զենքի ուժը գերիշխի:

Բաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Մենք շատ կոշտ կլինենք նրանց նկատմամբ:

Երևանը պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք»:

--00—ՅՄ