Միրզոյանի հետ քննարկեցինք, թե ինչպես է՛լ ավելի ամրապնդել Հայաստան-ԵՄ հարաբերությունները. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

l-0x158wh-786x458z-1

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի մասին:

«Երեկ Արարատ Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի իրավիճակի և ավելի քան 100000 տեղահանված Ղարաբաղի հայերի կարիքների վերաբերյալ:

Քննարկեցինք, թե ինչպես էլ ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք ԵՄ հանձնառությունը՝ հետագայում խաղաղ գործընթացին նպաստելու հարցում»։

--00—ՅՄ