Շուշիի ժպտացող երեխաների պատմությունը. Արցախից մինչև Հակարի, շրջափակում ու սով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Արցախի մանուկները վերջին մի քանի տարիների ընթացքում գիտակցաբար, թե անգիտակցաբար դարձել են կերտվող պատմության մի մասնիկը։ 2020թ. 44-օրյա պատերազմից հայտնի դարձած լուսանկարից Շուշիի ժպտացող երեխաները ստիպված են եղել կրկնակի տեղահանվել՝ սկզբում Շուշիից, հետո՝ Ստեփանակերտից։

«Աստծուն պիտի ամեն օր աղոթենք, որ մեզ հետ տանի Արցախ»,-չնայած առկա դժվարություններին՝ վստահեցնում են փոքրիկները։

Պատերազմի, Հակարին անցնելու վախի, սովի ու տեղահանման մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում:

Մարիաննա Բաղունց

 

 --00—ԱՊ