Միշուստինը մեկնում է Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ff52c7a3c53e8819cb790e23a7d0ab3d

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։

Այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի հետ։

Նշվում է, որ քննարկվելու է ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանման հարցերին։

Բանակցությունների արդյունքներով նաև նախատեսվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեևի ստորագրում։

--00—ՅՄ