ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը ժամանել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1111420_v1.thumb_

Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Դոքերթին նոյեմբերի 20-ին Հայաստանում է, վերջինս հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր։

--00—ՅՄ