Փաշինյանի ու Խաչատուրյանի մասնակցությամբ քննարկվել է տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

--00—ՅՄ