Լյուբով Ուսպենսկայան Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա համերգների տնօրեն Ալեքսանդր Դուգինը։

«Այո, նա ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ուսպենսկայան ծնվել է Կիևում, չնայած Ռուսաստանում իր երկար համերգային կարիերային, նա քաղաքացիություն չուներ։

Երգչուհին ունի նաև ԱՄՆ քաղաքացիություն։

--00—ՅՄ