Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է․ Ստոլտենբերգը՝ Կոբախիձեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2024-03-18_17-15-36

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը նշել է. «Վրաստանը դաշինքի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից մեկն է, ինչը ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել։ Տարիներ շարունակ մեր երկիրն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին՝ դրանով իսկ զգալի ներդրում ունենալով եվրոատլանտյան ընդհանուր անվտանգության ամրապնդման գործում: ՆԱՏՕ-ն իր հերթին կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ Վրաստանի պաշտպանունակության զարգացման գործում»։

--00—ՅՄ