Լևոն Արոնյանը դարձել է ԱՄՆ գավաթի խաղարկության հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

1132882

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում կայացած գավաթի խաղարկությունում Արոնյանը սուպերեզրափակչում մրցել է Ուեսլի Սոյի հետ: Արոնյանն առավելության է հասել 2,5-1,5 հաշվով:

 «Շատ ուրախ եմ ԱՄՆ գավաթի խաղարկությունում հաղթելու համար: Շատ հոգնած եմ, բայց գոհ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- սոցցանցերի իր էջերում գրել է Արոնյանը:

--00—ՅՄ