Այսօր ՀՀ վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ան

Այսօր ՀՀ վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է: Մարդ, որին չփոխեց ո´չ պաշտոնը, և ոչ էլ ճանաչումը: Այս մասին գրում է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը մտքի և սրտի անվրեպ թելադրանքով:

Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ` հազվագյուտ են մեր օրերում:

Այդպիսին էր, և այդպես էլ մնաց մեր ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ Մարդ»,- գրել է նա:

--00—ԼՀ