ՀՀ հունական համայնքը հիշատակի միջոցառում է անցկացրել Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

e64587bd-23f7-48a9-aa60-8015ee69996f.jpg

Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպությունը և Երևանի «Պոնտի» հունական համայնքը Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպել են  հիշատակի միջոցառում, որին ներկա են գտնվել  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, քաղաքական և մշակութային գործիչներ, գիտնականներ:

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ցեղասպանության զոհ դարձած Պոնտոսի հույների: Հոգեհանգստյան արարողակարգից հետո տեղի է ունեցել կարճ հավաք: Ելույթի խոսքով հանդես է եկել  Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդ. Պոլատիդիսը:

Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է մայիսի 19-ը։ 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ են դարձել շուրջ 1.200.000 հույներ:

 --00—ԶՀ