Գերմանիան վերահսկողություն կսահմանի Wintershall-ի և Gazprom-ի գազատրանսպորտային ակտիվների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ֆֆ

 

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունից Գերմանիայի կառավարության առգրավված SEFE Securing Energy for Europe GmbH ընկերությունը (նախկինում՝ Gazprom Germania) կողմերի որոշմամբ կդառնա WIGA Group գազատրանսպորտային հոլդինգի սեփականատերը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

Նախկինում SEFE-ին էր պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 49,98%-ը, իսկ այժմ Wintershall Dea-ից կգնի մնացած 50,02 տոկոսը: Գործարքը, որի գումարը չի հրապարակվում, նախատեսվում է ավարտել 2024 թվականի ամռանը։

WIGA-ի կազմում են գազատրանսպորտային ցանցի օպերատոր GASCADE Gastransport GmbH (3710 կմ) և «Հյուսիսային հոսք» խողովակաշարի արևմտյան ճյուղի օպերատոր NEL Gastransport GmbH ընկերությունները: Այդ երկու ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 500 մարդ։ SEFE-ի ղեկավարությունը հայտարարել է մինչև 2028 թվականի ավարտն այդ ակտիվը նույնպես մասնավորեցնելու իր մտադրության մասին։

--00—ՍՊ