ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն առանց վարանելու կշարունակի աջակցել պաղեստինցիներին։
ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի ժողովրդի և կառավարության աջակցությունը: Քաղբյուրոյի ղեկավարը Խամենեիին հավաստիացրել է, որ «Դիմադրության ուժերը» թույլ չեն տա սիոնիստական թշնամուն (Իսրայել - խմբ.) հասնել իրենց նպատակներին՝ չնայած Գազայում տեղի ունեցածին։
--00—ՍՊ