Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը նախարարներին կոչ է արել դադարեցնել աջակցությունը Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

դդ

 

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» քեմալական կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն փոխանակվել են վիրավորանքներով:

Քուրումը վերջերս խոսելով Իմամօղլուի մասին, ասել էր, որ նա նույնիսկ չի կարողանում նախարարության դռներից ներս մտնել նման արժանիքներից զուրկ լինելու պատճառով, ինչին էլ արձագանքել է Իմամօղլուն:

Նա լրագրողների հետ զրույցում, դիմելով Քուրումին, ասել է.

«Հարգարժան Քուրումը կոլոլակ (քյոֆթե-մսից պատրասված ուտեստ) պատրաստողների հետ խնդիր ունի: Մարտի 31-ից հետո ամեն անգամ, քյոֆթե ուտելիս, Ստամբուլի ընտրություններն է հիշելու»:

Բացի այդ, Իմամօղլուն դիմել է իշխող կուսակցության նախընտրական արշավում աջակցություն իրականացնող նախարարներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ իրենց պարտականությունների իրականացմանը:

«Նայում եմ արտգործնախարարին, ներքին գործերի նախարարին...ամենից առաջ նրանց գործառույթը քվեատուփի անվտանգությունն է: Եթե դու ընտրական քարոզարշավ ես իրականացնում, այս պետությունը քեզ ինչպե՞ս է վստահելու: Հույս ունեմ, որ պահ առաջ խելքները գլուխները կհավաքեն»,-ասել է նա:

Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող կուսակցության թեկնածուն նկատել է նաև, որ առաջին անգամ է Թուրքիան նման խոցելի վիճակում հայտնվել:

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ