Պոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Աշոտ  Նավասարդյանը հայկականության, անկախության, ինքնիշխանության մարմնավորում էր։ Այս մասին «Եռաբլուրում» այսօր՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։

«Այսօր մենք եկել, հանգել ենք ավելի վատ գծի, քան եղել է Աշոտ Նավասարդյանի և նրա ընկերների՝ 60-ականների շարժման ժամանակ։ Դուք կարող եք հիմա ասել, որ 60-ականներին անկախ Հայաստան չկար, կար Խորհրդային Հայաստան։ Բայց այդ, Խորհրդային Հայաստանը Նիկոլի ստեղծած թուրքական վիլայեթացումից հազարապատիկ անգամ հայկական էր։ Այդ Խորհրդային  Հայաստանում Ազգային ակադեմիա կար, Սարդարապատի հուշահամալիր կար, Ծիծեռնակաբերդ կար»,- ասաց Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով՝ Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես։

Խոսելով իշխանությունների խաղաղության օրակարգից Շարմազանովն ասաց, որ պետք է կարողանանք պաշտպանվել ոգով ու մտքով․ «Զենքի խնդիր աշխարհում չկա, մտքի խնդիր կա։ Այսօր Նիկոլը ուզում է մեր ոգին հանի ու գցի թուքերի ոտքերի տակ»,-ասաց նա և հավելեց, որ նրանք պոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ