Փաշինյանը թիմակիցների հետ կրկին քննարկել է եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

d

Մարտի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։