Գազայում «քննությունը կհանձնենք» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

դ

Թուրքիան ձգտելու է անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այդ մասին հայտարարել է Թայիփ Էրդողանը․

«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն ստացել ազատություն, չեն վերադարձրել գրավյալ տարածքները և չեն ստեղծել անկախ պետություն», - ասել է նա՝ նշելով, որ Անկարան ինտենսիվ ջանքեր է գործադրում Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար, որպեսզի կատարի Գազայի հատվածում անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը․

«Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 

--00—ՍՊ