Դավիթ Գյուջինյանը ընտրվեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆֆ

Դավիթ Գյուջինյանը միաձայն ընտրվեց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր։ Ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանը միակ թեկնածուն էր այս պաշտոնում։ 

Հիշեցնենք, որ ս. թ. փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար:

Մեկ տարի առաջ ռեկտորի ընտրություններում ընտրվել էր Կարինե Հարությունյանը, սակայն Գյուրջինյանի կողմից որոշումը չեղյալ համարելու պահանջով հայց էր ներկայացվել դատարան։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ավելի վաղ ահազանգել էին, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի մրցույթը օրինական չէ, քանի որ դատական քննությունը ավարտված չէ։  

--00—ՍՊ