Թարթառում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել 3 քաղաքացիական անձ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

660bfce25ab9d660bfce25ab9e1712061666660bfce25ab9b660bfce25ab9c

Թարթառի շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել 3 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկրորդինը՝ միջին ծանրության։

Նրանց տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

--00—ՅՄ