Օրենբուրգի մարզի ավելի քան 4 հազար բնակիչ, այդ թվում՝ 885 երեխա, տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

KMO_111307_56387_1_t241_122513

Օրենբուրգի մարզում վարարման գոտուց տարհանվել է ավելի քան 4 հազար մարդ, այդ թվում՝ 885 երեխա։ Այս մասին հայտնում են տարածաշրջանի իշխանությունները:

Նշվում է, որ ապրիլի 7-ի առավոտվա դրությամբ՝ հալոցքաջրերի և տեղումների ազդեցության պատճառով ջրհեղեղն ընդգրկել է 27 մունիցիպալ կազմավորում:

«Տարհանվել է 4064 մարդ, այդ թվում՝ 885 երեխա։ Մարզի 31 մունիցիպալիտետներում փակվել է 47 կամրջային կառույց։ Դաշնային ավտոճանապարհներով երթևեկությունն իրականացվում է առանց սահմանափակումների»,-ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ