45-ամյա տղամարդը մեքենայի սրահի տեսանելի մասում թմբուկավոր ատրճանակ և ձայնային փամփուշտներ է պահել 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աթոյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել էին թմբուկավոր ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել էր բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին նախաքննական մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ և ձայնային փամփուշտներ:

Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

--00—ՍՊ