94 տարեկանում մահացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դդ

94 տարեկանում մահացել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փիթեր Հիգսը։ Նա մահացել է կարճատև հիվանդությունից հետո, իր տանը։

Փիթեր Հիգսը հայտնի է որպես տարրական մասնիկներից մեկի՝ Հիգսի բոզոնի կանխագուշակ` հայտնաբերումից 48 տարի առաջ(զանգվածային մասնիկ է, որը զանգված և, հետևաբար, կշիռ է տալիս Տիեզերքի մյուս բոլոր մասնիկներին, անվանել են նաև «Աստծո մասնիկ»)։ Արդյունքում մասնիկն անվանվել է նրա պատվին։ 

Հիգսը աշխարհահռչակ տեսական ֆիզիկոս էր։ Նա պարգևատրվել է մրցանակներով և մեդալներով՝ տեսական ֆիզիկայի ոլորտում ձեռքբերումների համար։ Մասնավորապես, նա Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի կողմից շնորհվող Դիրակի մեդալի, ինչպես նաև Բարձր էներգիայի և մասնիկների ֆիզիկայի մրցանակի դափնեկիր է։

Նա նաև Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ էր և Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։

--00—ՍՊ