Արոնյանը Grenke Chess Classic-ում նորից ոչ-ոքի ավարտեց պարտիան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Գերմանիայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Grenke Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանն ոչ-ոքի խաղաց: Այս անգամ հայ շախմատիստը մրցում էր Իսպանիայից Պոնս Վալյեխոյի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին:

Արոնյանը շարունակում է մնալ 6-րդ տեղում և ունի 1,5 միավոր:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են՝ Մագնուս Կարլսենը և Պյոտոր Սվիդլերը: Նրանք ունեն 2,5 միավոր:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի հակառակորդը առաջատար Սվիդլերն է: