Արմեն Աշոտյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ս

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 13։00-ին։ Նիստի ընթացքում կքննվի Աշոտյանի խափանման միջոցի հարցը։ 

Նշենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դատարանում երաշխավորություն են ներկայացրել Արմեն Աշոտյանի համար։

Հիշեցնենք՝ Կրթության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Նա արդեն տաս ամիս կալանավորված է։
Պաշտպանները Արմեն Աշոտյանի գործը համարում են քաղաքական հետապնդում։ 
 

--00—ՍՊ