Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

ար.

 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմանային բնակավայրերում և Իջևան-Բերդ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների հատվածներում իրականացրել ենք մասնագիտական աշխատանքներ:

Փաստերով է ապացուցվում, որ անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը և որ պետական սահմանների որոշման` Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը:

Այս պահին ավարտման փուլում են փաստերի ամփոփման և վերլուծությունների աշխատանքները, որոնք կհրապարակվեն ավարտելուն պես»:

 --00—ԼՀ