ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News
Արտուրո Վիդալը կարծում է, որ «Բարսելոնան» կհաղթի Չեմպիոնների լիգան։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Կատալոնական ակումբի նախկին կիսապաշտպանը, որն այժմ խաղում է «Կոլո-Կոլոյում», TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում ընտրում է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղերի հաղթողներին։
Եզրափակչում, ըստ չիլիացու, կհանդիպեն «Բարսելոնան» ու «Բավարիան», իսկ կատալոնական ակումբը կհաղթի։
--00—ԼՀ