ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
Թբիլիսիում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ Կա 4 ձերբակալված։ Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները։
Հիշեցնենք՝ Վրաստանում ցույցեր են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի դեմ։
Այդ երկրի ՆԳՆ-ն ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է արել չանցնել խոսքի ազատության և օրենքով նախատեսված խաղաղ հավաքների նորմերի սահմանները՝ նշելով, որ ցանկացած խախտում ոստիկանության կողմից անմիջապես կկանխվի։
Տեղում են նաև ջրցան մեքենաներ։
--00—ՍՊ