ԱՄԷ-ում 24 ժամում թափվել է 100-200 մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

photo_2024-04-16_14-53-49

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։

Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։

Ներկա պահին հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան։

--00—ՅՄ