ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, թե արդյոք պետք է անակնկալներ սպասել իր թիմից «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո, որն ավարտվել է 3-3 հաշվով, «Ման․Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ «Ռեալը» զարմացրել է իրեն։
«Վաղվա խաղի համար անակնկալներ չենք պատրաստել։ Պեպը կարող է հանգիստ լինել»,- Անչելոտիին է մեջբերում Madrid Xtra-ն։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 17-ին։
Աղբյուրը՝ Armsport