Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

661f702ce9637661f702ce96381713336364661f702ce9635661f702ce9636

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կոսովոյում և Ուզբեկստանում ԵՄ առաքելությունների ղեկավարների պաշտոններում առաջադրել է էստոնացի դիվանագետներ Այվո Օրավի և Տոյվո Կլաարի թեկնածությունը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Այվո Օրավը ներկայումս Եվրամիությունում Էստոնիայի մշտական ​​ներկայացուցիչն է, իսկ Տոյվո Կլաարը զբաղեցնում է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը։

Դիվանագետների նշանակումներն իրենց նոր պաշտոններում ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ նրանք պաշտոնական հաստատում ստանան այն երկրներից, որտեղ նշանակվել են դիվանագիտական ​​աշխատանքի համար։

Ընդհանուր առմամբ, Բորելը երրորդ երկրներում ԵՄ դիվանագիտական ​​ներկայացուցչություններում բարձր պաշտոններում ներկայացրել է 44 հոգու թեկնածություն։

--00—ՅՄ