Տավուշից վերցրած տարածքները Բաքուն ռազմականացված գոտի է դարձնելու, Տավուշն ամայի տարածք է դառնալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Տավուշի տարածքները Ադրբեջանին տալու գործընթաց է սկսվում, ոչ միայն պաշտպանական գիծն  է կոտրվում, այլև կոմունիկացիաները՝ գազատար, բնակավայրեր, դառնում են թիրախ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով այսօր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցած հանդիպմանը և ձեռքբերված պայմանավորվածությանը, ըստ որի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

 «Ալմա-Աթան դարձրել են զանգուլակ ու գործընթաց են սկսում։ Չորս գյուղերի տարածքում ի՞նչ պետական սահման են գծում, ովքե՞ր են կանգնելու սահմանին։ Բաքուն այդ տարածքները ռազմականացված գոտի է դարձնելու, Տավուշը ամայի տարածք է սարքելու, բնակչությունը ստիպված լքելու է  բնակավայրերը։ Կարևորագույն սահմանային հատվածները հանձնվում են, Հայաստանի պետականությունը մազից կախված է դառնում»,- ընդգծեց ադրբեջանագետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան