Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Երևանի քաղաքապետ Հայկ  Մարությանն այցելել է Հայոց ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին՝ 107-ամյա Անդրանիկ Մաթևոսյանին և 111-ամյա Մարի Կիրակոսյանին:  Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Անդրանիկ Մաթևոսյանի տանը քաղաքապետին դիմավորել է նրա ամենափոքր ծոռը՝ 2 տարեկան Ռազմիկը: 

1

Եղեռնից մազապուրծ Մարի Կիրակոսյանը Կոմիտասի հայրենակիցն է՝ գաղթել է Քոթահիա քաղաքից: Առաջին հանգրվանը Հունաստանն է եղել, բայց կարոտն ու հայրենիքի սերը 1940-ականներին նրա ընտանիքը բերել են Հայաստան: