Կոտայքի մարզում «07»-ը բախվել է Նիվային ու հայտնվել ձորակում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի՝ Արտաշատ տանող հատվածի խաչմերուկում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 RC 382 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 35 AՏ 760 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են նրանց։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ։ 

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում նույն բաժանմունքի ծառայողները՝ համայնքային ոստիկան Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news