Պարզվել է քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Հունիսի 14-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ Հրաչյա Քոչարի փողոցում իրեն դանակահարել են:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «Արաբկիր» զբոսայգում, տուժածն ու մի տղամարդ վիճել են, փոխադարձ հարվածներ հասցրել։ Վիճաբանության ընթացքում տղամարդն իր ձեռքում եղած կտրող-ծակող առարկայով հարվածել է՝ տուժողին պատճառելով վնասվածք:

Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Արաբկիրի քրեական հետախույզները և ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները համատեղ պարզել են, որ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: