Հրապարակվել են Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հրապարակել Ստավրոպոլում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին:

«Հունիսի 17-ին, ժամը 13:41-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:25-ի սահմաններում «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 250-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 4 մարդատար, 1 բեռնատար ավտոմեքենաներ և 1 ավտոբուս:

Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ. Ա.-ը (ծնվ.1978թ.), Կ. Մ.-ը (ծնվ.1985թ.), Ա. Ու.-ը (ծնվ.1970թ.) և Գ. Գ.-ը (ծնվ.1981թ.): Տուժածները հոսպիտալացվել են Նեվինոմինսկ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Կ. Մ.-ինը և Ա. Ու.-ինը՝ բավարար, իսկ Գ. Գ.-ը հրաժարվել է բուժօգնությունից»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից: