Unibank

Unibank Mobile

Զուգագուլպայի մեջ թմրանյութ, բջջային հեռախոս են դրել, պարսպից նետել «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

հեռախոս

Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Զննությամբ պարզվել է, որ զուգագուլպայի մեջ եղել են ընդհանուր 8,8 գրամ քաշով կանեփանման զանգված, 1 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 2 մարտկոց, 2 ականջակալ և լիցքավորման 1 սարք:

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս