Երևանում թալանել են ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հասարակություն

Երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։

Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, նա ոստիկանության այն ծառայողներից էր, ով համարվում էր հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողերի» ու «հեղինակությունների» ահ ու սարսափը։ Նա համարվում էր նաև ոստիկանության ամենաօպերատիվ ծառայողներից մեկը, ով բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ է բացահայտել ու նախականխել։ Նրան հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում էին «Թամամ» մականվամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Live

Լրահոս