Կալանավորը դադարեցրել է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հասարակություն

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից:

Հիշեցնեմ, որ հացադուլում գտնվելու ընթացքում 4 անգամ նրան այցելել էին դատախազությունից, վերջին անգամ նրան այցելել էր իրեն վերաբերող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հունիսի 17-ին՝ այցելել էր նաև քննիչը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը :

Տեսանյութեր

Live

Լրահոս