Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել․ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 15, 24News

Հայկ Մարության.

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երեւանցիների հետ շանտաժի լեզվով խոսել։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով։

«Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երեւանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»,–նշել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news