Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 17, 24News

1

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

-              «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

-              «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

-              «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»,

-              «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

-              «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

-              «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,

-              «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

-              «Սեյսմիկ պաշտպանության մասին»,

-              «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»,

-              «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագրի մասին»,

-              «Հանրաքվեի մասին»,

-              «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news