Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկվել է քաղաքացու հաղորդման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  երեկ՝ հուլիսի 16-ին խուզարկություն է իրականացվել մի քաղաքացու հաղորդման հիման վրա  հարուցված քրեական գործի շրջանակներում։

Փաստաբան Գարիկ Մալխասյանը, որը ներկայացնում է հաղորդում ներկայացրած քաղաքացու շահերը, 24News-ին հայտնեց, որ իր վստահորդի կողմից Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է ավելի վաղ, քան Դավիթ Գրիգորյանը սկսել է զբաղվել Քոչարյանի գործով։

«Նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող ասել, թե ինչ դեպքի հետ է կապված իմ վստահորդի ներկայացրած հաղորդման հիման վրա քննվող քրեական գործը, սակայն կարող եմ վստահեցնել, որ այդ հաղորդումը, դեպքը, որի հետ կապված իրականացվել է խուզարկությունը, որևէ առնչություն չունի  Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու հետ, կարծում եմ խուզարկությունը Քոչարյանի գործի հետ կապելը սխալ է»,–ասաց փաստաբանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news