Unibank

Unibank Mobile

Թռիչքների արգելման պատճառով զբոսաշրջության ոլորտը տուժել Է մոտ 60մլն դոլարով. Բախտաձե

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

 Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառով 2019 թ. հուլիսին ուղեւորահոսքը 10 տոկոսով կրճատվել Է: Այդ մասին հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի փոխնախարար Ակակի Սագիրաշվիլին՝ այսօր վրացական IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Հայտնի իրադարձությունների պատճառով, որոնք վերաբերել են մեր ավիաշուկային, աշխատանքի անկում Է դիտվում Թբիլիսիի եւ Բաթումի միջազգային օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ մենք ունենք 10-տոկոսանոց անկում: Օրինակ, եթե անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիի օդանավակայանն սպասարկել Է 430 հազար ուղեւորների, ապա այս տարի այն թողանցել Է 385 հազար մարդու: Այս տարվա հուլիսին Բաթումն սպասարկել Է 100 հազար ուղեւորի այն դեպքում, երբ անցյալ տարի այդ թիվը կազմել Է 111 հազար»,-ասել Է Սագիրաշվիլին:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմն օգոստոսի 7-ին հրապարակել Է հուլիս ամսվա վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ՌԴ-ի քաղաքացիները շուրջ 160 հազար այց են կատարել հանրապետություն, ինչը 6,4 տոկոսով պակաս Է 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատ: Օգոստոսի 12-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ թռիչքների արգելման պատճառով զբոսաշրջության ոլորտը տուժել Է մոտավորապես 60 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս